Կարևոր իրադարձություններ

Դատարանը «Հրապարակ» օրաթերթին պարտավորեցրել է հերքել Արայիկ Հարությունյանի վերաբերյալ հրապարակումը

25 Դեկտեմբեր, 2024 17:35
Դատարանը «Հրապարակ» օրաթերթին պարտավորեցրել է հերքել Արայիկ Հարությունյանի վերաբերյալ հրապարակումը

AM.am-ը գրում է.

«Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, որով վերջինս պարտավորվում է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունն ու փոխհատուցում վճարել: 

«Հրապարակ»-ի հոդվածում անդրադարձ էր եղել Արայիկ Հարությունյանի` իբր քաղաքի կառավարման հարցերում ակտիվ դերակատարմանը:

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խախտված իրավունքների դատական պաշտպանությունը ստանձնել էր «AM» իրավաբանական գրասենյակը, ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի։

Դատավարությունն ավարտվել է «AM»-ի վստահորդի հաղթանակով։ 

Դատարանը պարտավորեցրել է «Հրապարակ» օրաթերթին հերքում տարածել և հօգուտ Արայիկ Հարությունյանի բռնագանձել 226,000 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս, ինչպես նաև պետական տուրքի գումար»։

 

Լրահոս

Դիտել ավելին