Կարևոր իրադարձություններ

Առաջարկում եմ հրապարակել Մինսկի խմբի համանախագահների ներկայացված խաղաղության բոլոր պլանները. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին

25 Դեկտեմբեր, 2024 22:57
Առաջարկում եմ հրապարակել Մինսկի խմբի համանախագահների ներկայացված խաղաղության բոլոր պլանները. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ բանակցային գործընթացի թեմայով բանավիճելու հրավերին:

«Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի, և քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։

Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլևս ջնջել չի լինի։

Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019 թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։

Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»,- նշված է Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին