Վերին Լարսի անցակետի մոտ 658 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին hայտնել են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, սակայն խցանումները չեն կարգավորվում եղանակային վատ պայմանների պատճառով։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1735 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 658-ը հայկական են։