Ղազախստանում պարզվել է ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված 38 մարդկանցից տասի ինքնությունը։
Ինչպես հայտնում է Ղազախստանի ԱԻՆ-ը, 3-ը Ղազախստանի, 3-ը՝ Ռուսաստանի և 4-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ են։
29 տուժածներից 20-ը շարունակում են մնալ բուժհաստատություններում։
Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի կործանման հետևանքով 67 հոգուց 38-ը զոհվել է։