Կարևոր իրադարձություններ

Աննա Վարդապետյանը մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին

27 Դեկտեմբեր, 2024 11:04
Աննա Վարդապետյանը մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին:

Օրակարգային հարցերից մեկը վերաբերել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա ստեղծելու առաջարկությանը, որի հիմքում ԵՊՀ-ի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև օգոստոսին ստորագրված մտադրությունների վերաբերյալ հայտարարությունն է։

Լաբորատորիայի ստեղծմամբ կողմերը նպատակ ունեն համագործակցության միջոցով Հայաստանում զարգացնելու ժամանակակից իրավաբանական կրթությունը՝ նպաստելով իրավաբանական և հարակից կրթական ոլորտների միջև գիտելիքի ու փորձի փոխանակմանը, կրթության և պրակտիկայի արդիականացմանն ու կատարելագործմանը։

Իրավաբանական լաբորատորիան հիմնադրվել է որպես ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում, որը տեղակայվելու և գործելու է Գլխավոր դատախազության վարչական շենքում։

 

Լրահոս

Դիտել ավելին