Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

27 Դեկտեմբեր, 2024 18:23
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է լիտվացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել պատրաստակամությունը համատեղ ջանքերով շարունակել զարգացնել երկու երկրների միջև ամուր հիմքերի վրա դրված փոխգործակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության բազմաշերտ օրակարգին, որը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացող մի շարք ուղղություններ՝ ժողովրդավարական բարեփոխումներից մինչև ակտիվ ոլորտային համագործակցություն և դիմակայունության ամրապնդում: 

Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ ընդգծելով այս ուղղությամբ Լիտվայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Երկուստեք շեշտվել է նորդիկ-բալթյան երկրների ութնյակի հետ ՀՀ փոխգործակցության ընդլայնման հարցում հետաքրքրությունը:

Հայաստանի և Լիտվայի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների  շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ու այդ ճանապարհին առկա մարտահրավերի արդյունավետ հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը: 

 

Լրահոս

Դիտել ավելին