Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2024թ. ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Շենգավիթ վարչական շրջանում.
Ընթացիկ տարում հաստատված ծրագրով վարչական շրջանում մեծ թափով շարունակվել են նոր բակերի կառուցման, նաև նախկինում շահագործման հանձնված բակերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները:
Ավելի քան 92 ավտոտնակների ու շուրջ 200 ցանկապատված տարածքների տեղում հանգստի հարմարավետ գոտիներ են ստեղծվել։
Հիմնանորոգվել է ավելի քան 22 բակային տարածք, որից 9-ում կառուցվել է ֆուտբոլի դաշտ։
Տեղադրվել է շուրջ 347 նստարան, 15 զրուցատաղավար, 31 խաղասարք, 41 մարզասարք և շուրջ 221 մեծ և փոքր աղբաման։
Ասֆալտապատվել է 81.500 քմ, նորոգվել է 1260 գծմ եզրաքար, 765 քմ հարթ և 8920 քմ թեք տանիք: