Օլաֆ Շոլցը բացահայտ հայտարարել է, որ կրկին ցանկանում է ստանձնել Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնը և նշել, որ գործադրում է բոլոր ջանքերը գալիք ընտրություններում հաղթելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Բունդեսթագն անվստահություն էր հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին: Երեկ Գերմանիայի նախագահը ցրել էր Բունդեսթագը:
Խորհրդարանական նոր ընտրությունները նշանակված են փետրվարի 23-ին: