Կարևոր իրադարձություններ

«Գազպրոմը» կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա

28 Դեկտեմբեր, 2024 22:20
«Գազպրոմը»  կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա

«Գազպրոմը» հունվարի 1-ից դադարեցնում է գազի մատակարարումը «Մոլդովագազ» ընկերությանը՝ կապված մոլդովական կողմի՝ գազի մատակարարումների դիմաց պարտքը կարգավորելուց հրաժարվելու հետ:

Ռուսական կողմից հայտնել են՝ Քիշնև ուղարկված ծանուցման մեջ ասվում է, որ «Մոլդովագազը» պարբերաբար չի կատարում գործող պայմանագրով իր վճարային պարտավորությունները, ինչը փաստաթղթի պայմանների խախտում է:

Նշվում է, որ սահմանափակումը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ «Գազպրոմը» այլ որոշման մասին գրավոր չի տեղեկացրել «Մոլդովագազին»:

 

Լրահոս

Դիտել ավելին