Այս տարի միության անդամ ֆեդերացիաները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճել են 4 տասնյակից ավելի մեդալ։
Չեմպիոններն ու մրցանակակիրները, նաև հավաքականի մարզիչները դրամական պարգևներ են ստացել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից։
2025 թվականին երկու կառույցները համատեղ կանցկացնեն նաև տարբեր փառատոններ և միջազգային մրցաշարեր։