Ադրբեջանական Arilines ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները մտադիր չեն չեղարկելու ավիաընկերությունների քաղաքացիական թռիչքները դեպի Ռուսաստան։
«Այս պահին դա նախատեսված չէ»,-«Интерфакс»-ին հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
Բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի։