Կարևոր իրադարձություններ

200 մլն դոլարի վարկ՝ Քաջարանի թունելի շինարարության ֆինանսավորման համար

27 Դեկտեմբեր, 2024 18:47
200 մլն դոլարի վարկ՝ Քաջարանի թունելի շինարարության ֆինանսավորման համար

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին կից թիվ 1 լրացուցիչ համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 200.000.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ տրամադրել «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։

Ծրագրի նպատակն է Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն  ու վթարայնության նվազեցումը։

Ըստ հիմնավորման՝ ներկա փուլում համաձայնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ շինարարության ընթացքում հեղինակային հսկողություն ապահովելու նպատակով ծրագրի շրջանակում նախատեսված են խորհրդատվական ծառայություններ, որոնք իրավասու է իրականացնել միայն այն ընկերությունը, որը մշակել է մանրամասն նախագիծը։

 

Լրահոս

Դիտել ավելին