ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն դեկտեմբերի 8-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են իր «Շեվրոլե Վոլտ» մակնիշի մեքենայի թափարգելը։
Հաղորդումն անմիջապես փոխանցվել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Իրավապահները ձեռնարկել են անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու ուղղությամբ։
Պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի 33-ամյա բնակիչը։
Բացատրական աշխատանիք շնորհիվ նա ներկայացել է Նոր Նորքի բաժին։ Ներկայացրել է նաև գողոնը։
Կատարվում է նախաքննություն։