Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման վերաբերյալ հարցեր

23 Դեկտեմբեր, 2024 21:13
Քննարկվել են ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման վերաբերյալ հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։

Նախարարը ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, համայնքապետերի հետ շրջայց է կատարել կայանում, ծանոթացել է վերազինման, արդիականացման աշխատանքներին։

Այնուհետև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր` այդ թվում ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, ինչպես նաև նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր։

 
 

Լրահոս

Դիտել ավելին