Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձ է հղել, որով հայտնել է, որ մտադիր է խորհրդարան ստեղծել, որը կկազմակերպի կրկնակի խորհրդարանական ընտրություններ, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չհամաձայնի դրանք անցկացնել։
Զուրաբիշվիլին սպասում է, որ իշխող կուսակցության ղեկավարությունը համաձայնության գա կրկնակի ընտրությունների ժամկետների շուրջ, որոնք, նրա կարծիքով, քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքն են։
Ընտրությունների ժամկետը համաձայնեցնելու համար, ըստ նրա, «Վրացական երազանքը» ժամանակ ունի մինչև դեկտեմբերի 29-ը, այսինքն՝ մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը։