Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացած ռևանշ մենամարտում 37-ամյա Ալեքսանդր Ուսիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիին և պաշտպանել WBA, WBC և WBO վարկածներով չեմպիոնական գոտիները։
Ինչպես հաղորդում է ESPN-ը, գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնը Ֆյուրիին հաղթելուց հետո խոսել է հետագա ծրագրերի մասին։
«Այժմ ցանկանում եմ հանգստանալ։ Փոքր աղջիկս ընդամենը 10 ամսական է։ Ես նրա հետ առավելագույնը երկու ամիս եմ անցկացրել։ Այժմ ցանկանում եմ վերադառնալ տուն, անջատել հեռախոսս, հանգստանալ և չմտածել բռնցքամարտի մասին»,- նշել է նա։