ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իր գրառման արձագանքներին։
«Լավ է, որ նախկին նախագահներն իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերվող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետևում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն:
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին»,- գրել է Փաշինյանը: