Երևանի քաղաքաապետարանից հայտնում են, որ 2024թ. ընթացքում Երևանում մի շարք կարևոր նախագծեր կյանքի են կոչվել, որոնք ուղղված էին կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը:
Այս տարի Երևանում անցկացվել է շուրջ 30 կմ ոռոգման նոր ցանց, ավելի քան 12 հա-ով ավելացել են կանաչ տնկարկները, հիմնվել են 4 նոր այգիներ, մեկ քաղաքային ուրբան-անտառ՝ վերականգնվել են Նորքի երբեմնի այգիները:
Ջերմոցատնկարանային տնտեսության բաց գրունտը 1 հա-ից դարձել է 25 հա, ինչը հետագայում հնարավորություն է տալու տնկանյութերի գրեթե 90%-ը մատակարարել հենց տնկարանից:
Տնկվել են շուրջ 5000 արժեքավոր ծառատեսակներ. գարնանային ծառատունկի շնորհիվ, ի դեպ, ավելի քան 95% կպչողականություն է ապահովվել: