«Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները մինչև Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետաքննության ավարտը։
Ինչպես հայտնում են AZAL-ի մամուլի ծառայությունից, թռիչքները Բաքու-Գրոզնի-Բաքու և Բաքու-Մախաչկալա-Բաքու երթուղիներով դադարեցվել են մինչև հետաքննության ավարտը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։