ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խորհրդարանի ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է դիտարկմանը, թե քովիդը պատրվակ է, որ վարչապետը չմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
«Առաջնորդվում եմ վարչապետի պաշտոնական հայտարարություններով և կարծում եմ, որ պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել:
Կան շրջանակներ, որոնք բոլոր պրոցեսների վերաբերյալ էլ դավադրապաշտական վարկածներ են առաջ քաշում, նույնիսկ եթե վարչապետն ասի՝ մածունը սպիտակ։
Վարչապետը արդեն հանդես է եկել գրառմամբ և մասնակցության-չմասնակցության վերաբերյալ իր մեկնաբանությունն արել է»,-նշել է Կոնջորյանը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ քովիդի դրական ախտորոշում ունի: