Կարևոր իրադարձություններ

Դոնալդ Թրամփը կարող է վճռորոշ դեր խաղալ պատերազմի ավարտի հարցում. Զելենսկի

03 Հունվար, 2025 21:41
Դոնալդ Թրամփը կարող է վճռորոշ դեր խաղալ պատերազմի ավարտի հարցում. Զելենսկի

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վճռորոշ դեր խաղալ պատերազմի ավարտի հարցում, և կարող է օգնել կանգնեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նախօրեին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Թրամփը, ում երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին, հայտարարել է, որ կկանգնեցնի հակամարտությունը պաշտոնը ստանձնելուց 24 ժամվա ընթացքում: Մինչդեռ Ուկրաինան և եվրոպական այլ երկրներ թերահավատորեն են վերաբերվել այս հայտարարությանն՝ անհանգստություն հայտնելով, որ Թրամփի այդ գործարքը հնարավոր է ստիպել Ուկրաինային խաղաղության դիմաց տարածքներ զիջել Ռուսաստանին։

Զելենսկին հարցազրույցում ասել է, որ կարծիքով Պուտինը վախենում է Թրամփից։

«Նա շատ ուժեղ է և անկանխատեսելի, և ես իսկապես կցանկանայի տեսնել նախագահ Թրամփի անկանխատեսելիությունն ուղղված Ռուսաստանին»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ միևնույն ժամանակ նշելով, որ ԱՄՆ նորընտիր նախագահը խոստացել է, որ երդմնակալությունից հետո առաջին հանդիպումներից մեկը լինելու է իր հետ։

Զելենսկին նաև իր ամանորյա ուղերձում էր շեշտել, որ Թրամփը «ցանկանում է և կարող է» խաղաղություն բերել Ուկրաինային և «վերջ դնել Պուտինի ագրեսիային»։

 

Լրահոս

Դիտել ավելին