Shamshyan.com-ը նոր տեղեկություններ է հրապարակել հունվարի 2-ին «4-րդ գյուղում»՝ «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի դիմաց տեղի ունեցած դեպքից, որտեղ ոստիկանները մի քանի հոգու տեղափոխել էին ոստիկանության Մալաթիայի բաժին։
Տեղում պարզվել է, որ նշված կրակոցների միջադեպի հետ կապված ոչ մի առնչություն չի ունեցել «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին՝ Ժորա Վարդանյանը, ով պարզապես օպերացիա իրականացնելու ժամանակ եղել է գործարանի մոտ՝ փողոցում, ինչից հետո նրա նկատմամբ ոչ մի իրավական գործընթաց չի կատարվել և բաց է թողնվել։