Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է օգնություն ցուցաբերել Սիրիային, սակայն չի ֆինանսավորի այնտեղ իսլամիստական կառույցների ստեղծումը։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպան աջակցություն կցուցաբերի, սակայն Եվրոպան չի դառնա նոր իսլամիստական կառույցների հովանավորը»,-ասել է Անալենա Բերբոքը Դամասկոս կատարած այցի ժամանակ:
Նրանք հանդիպել են Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաանի հետ։