Երևանում կառուցված նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը կկանխեն աղբի մուտքն ու կուտակումը Գետառ և Հրազդան գետերում: Դրանց գործարկմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ջրի նախնական կենսաբանական մաքրման կայանը, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, նաև զտում է ջուրը, որի շնորհիվ խոշոր և մանր տրամաչափի աղբը այլևս չի կուտակվելու. օդային շատրվանացման (աէրացիայի) շնորհիվ լուծվում է նաև հոտի խնդիրը:
Աղբաորսիչ սարքերը տեղադրվել են Շենգավիթ վարչական շրջանում ու Դավթաշենի և Կիևյան կամուրջների միջանկյալ հատվածում: Մաքրման կայանի ու աղբաորսիչ երկու սարքերի կառուցման համար պետական ու համայնքային բյուջեից ընդհանուր առմամբ 368 մլն դրամ է հատկացվել: