Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին փորձել է նետվել Դավթաշեն կամրջից

24 Դեկտեմբեր, 2024 19:14
 Քաղաքացին փորձել է նետվել Դավթաշեն կամրջից

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում: 

Հոգեբանը տեղում քաղաքացու հետ վարել է հոգեբանական զրույց:

Քաղաքացուն տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին