Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը 2025 թ. երկու նստաշրջաններին մասնակցելու համար ներգրավում է ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակների:
Գործընթացն իրականացվում է «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակում: Նշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու կոնգրեսի աշխատանքներին, փաստաթղթեր մշակմանը և օրակարգային հարցերի շուրջ կոնգրեսի անդամների հետ քննարկմանը։
ԵԽ կոնգրեսի 2025 թ. գարնանային և աշնանային նստաշրջաններին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցել ցանկացողները պետք է իրենց թեկնածությունը ներկայացնեն առցանց դիմումով, որը հասանելի է հետևյալ
հղումով:
Դիմումներն ընդունվում են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը։
Կից ներկայացվում է ԵԽ կոնգրեսի 2025 թ. գարնանային և աշնանային նստաշրջաններին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության պայմանների մասին տեղեկանքը՝ հայերեն և անգլերեն։ Հավելյալ հարցերի համար պետք է կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեով: