Բուլղարիան և Ռումինիան հունվարի 1-ից դարձել են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, Եվրամիությանն անդամակցելուց ի վեր Բուլղարիան և Ռումինիան կիրառել են Շենգենյան օրենսդրության մասեր՝ ներառյալ արտաքին սահմանների հսկողության, ոստիկանական համագործակցության և Շենգենյան տեղեկատվական համակարգի կիրառումը:
2023 թվականի դեկտեմբերի 30-ին ԵՄ խորհուրդը որոշել է կիրառել Շենգենյան համաձայնագրի մնացած մասերը այս երկու երկրում 2024 թվականի մարտի 31-ից և վերացնել մարդկանց ստուգումները ներքին օդային և ծովային սահմաններում։