ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքական հարձակում և երկրի սահմանադրության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է որակել իր գործով հունվարի 10-ին հրապարակվելիք վճռի վերաբերյալ դատարանի որոշումը։
Թրամփը մեղադրվում է Trump Organization ընկերության ֆինանսական փաստաթղթերը կեղծելու համար։
Նյու Յորքի դատարանը հունվարի 10-ին է նշանակել վերը հիշատակված գործով Թրամփի նկատմամբ դատավճռի կայացումը։ Այսինքն դատավճիռը կհրապարակվի Թրամփի երդմնակալության արարողությունից 10 օր առաջ։ Նորընտիր նախագահը ստիպված կլինի դատարանին ներկայանալ անձամբ կամ հեռավար ձևաչափով: