Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ՝ Ջերմուկից հյուսիս-արևմուտք. ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ

06 Հունվար, 2025 18:00
Երկրաշարժ՝ Ջերմուկից հյուսիս-արևմուտք. ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ

Սույն թվականի հունվարի 06-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:28-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 13։28-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․96⁰ և արևելյան երկայնության 45.49⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզում՝ 2-4 բալ, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 
 

Լրահոս

Դիտել ավելին