Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումը տասնամյակներ շարունակ փոփոխվում ու դառնում էր քաղաքացիների համար առավել վտանգավոր:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, վարձակալության հանձնված տարածքն այդպես էլ նպատակին չծառայեց, քանի որ այն վերածվել էր ժամանցի վայրի՝ գիշերակացի և նմանատիպ այլ սենյակներով:
Գետնանցումը բարեկարգելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան թույլտվությամբ քանդվել են ինքնակամ 190 քմ մակերեսով շինություններ: