Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել և ներսում կա ատոմեքենան:
Ժամանել են Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: