Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են մարդատար «Գազել» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Ժամը 20:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Գազել»-ի հետնամասին, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել «Գազել»-ի գազաբալոնի արտահոսքը և տեղում իրականացնում են հերթապահություն։ Ոստիկանները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։