ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ։
«ՋԷԿ-ի ղեկավարների ուղեկցությամբ շրջայց եմ կատարել կայանի տարածքում, ծանոթացել անցած տարի իրականացված վերազինման աշխատանքներին։
2024 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում իրականացվել է համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի, գազատուրբինի, շոգետուրբինի և օժանդակ սարքավորումների կապիտալ նորոգում։
Այցի ավարտին աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել աշխատակազմի մասնակցությամբ։
Երևան ՋԷԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ալիսա Բաղդասարյանը ներկայացրել է անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքը, գրանցած ցուցանիշները, առկա խնդիրները, քննարկել ենք 2024 թվականի կատարողական հիմնական ցուցանիշները։
Աշխատանքային քննարկմանը ընդգծել եմ Երևան ՋԷԿ-ի կարևոր դերը էներգահամակարգում, գործընկերներին հորդորել եմ աշխատանքն իրականացնել մեծ պատասխանատվությամբ ու արդյունավետ»,- գրել է նախարարը։