Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հեռանում է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ լիբերալները չեն ընտրել նոր առաջնորդին։
Ինչպես հաղորդում է BBC-ն, այս որոշման մասին Թրյուդոն հայտարարել է առավոտյան մամուլի ասուլիսում։
Ըստ տեղական ԶԼՄ-ի՝ Թրյուդոն որոշել է հայտարարել իր հրաժարականի մասին Լիբերալ կուսակցության ազգային համագումարից առաջ, որտեղ կորոշվի կուսակցության ղեկավարության վերընտրության հարցը, և ենթադրվում է, որ Թրյուդոն ցանկացել է խուսափել մի իրավիճակից, երբ իր կուսակցության անդամները կհեռացնեն նրան ղեկավարի պաշտոնից։
«Իմ կարիերայի ընթացքում իմ ձեռք բերած յուրաքանչյուր հաջողություն հնարավոր է եղել ընտանիքիս աջակցության և քաջալերանքի շնորհիվ: Ես այս որոշումը կիսեցի երեխաներիս հետ երեկ երեկոյան ընթրիքի ժամանակ և այսօր կիսում եմ այն ձեզ հետ. ես մտադիր եմ հեռանալ Կանադայի վարչապետի և Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից, երբ կուսակցությունը ընտրի նոր առաջնորդ»,- ասել է Թրյուդոն: