Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Tesla-ի հիմնադիր, Twiter-ի գործադիր տնօրեն, միլիարդատեր Իլոն Մասկին մեղադրել է «նոր ռեակցիոն ինտերնացիոնալին» աջակցելու և հատկապես Գերմանիայում ընտրություններին միջամտելու մեջ։
«Եթե տասը տարի առաջ ասեին, որ աշխարհի մեծագույն սոցիալական ցանցերից մեկի սեփականատերը կաջակցի ծայրահեղ աջ գաղափարներին և կմիջամտի ընտրություններին, այդ թվում՝ Գերմանիայում, ոչ ոք չէր հավատա»,-նշել է Մակրոնն՝ ընդգծելով, որ 2016-2020 թվականներին Ֆրանսիան կարողացել է աշխատել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, չնայած կլիմայի փոփոխության և միջազգային կարգի շուրջ տարաձայնություններին, պետք է իմանալ, թե ինչպես համագործակցել այն ընտրության հետ, որը կատարել է ամերիկացի ժողովուրդը։