Կարևոր իրադարձություններ

Շարունակվում է Telegram-ի վրա հաքերային hարձակnւմը. Սամվել Մարտիրոսյան

06 Հունվար, 2025 19:36
Շարունակվում է Telegram-ի վրա հաքերային hարձակnւմը. Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է ֆիշինգային հարձակումների նոր ալիքի մասին։

«Քաղաքացիներ, արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է Telegram ալիքների վրա ֆիշինգային հարձակումը։ Եվ, ցավոք, մարդիկ շարունակում են զոհ դառնալ, քանի որ նվերը գալիս է ծանոթ մարդուց»,- գրել է Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ հաքերները հաճախ ուղարկում են ծածկագրի պահանջով հաղորդագրություններ՝ պատճառաբանելով այն տարբեր նվերներ կամ ակցիաներ ստանալով։ Փորձագետի խոսքով՝ այդ ծածկագիրը օգտագործվում է զոհի հաշիվը նոր սարքում գրանցելու համար։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին