Իսրայելը կարող է լայնածավալ պատերազմ հրահրել, եթե Թեհրանի վրա նոր ռազմական հարձակում իրականացնի: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին՝ չինական CCTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է Իրանի նվիրվածությունը դիվանագիտական ջանքերին և պատրաստակամությունը՝ արձագանքելու Իսրայելի ցանկացած ագրեսիայի։
«Հուսով ենք, որ Իսրայելը կհրաժարվի անխոհեմ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լայնածավալ պատերազմի»,- նշել է Իրանի արտգործնախարարը։
Արաքչին հավելել է, որ Իրանը համոզված է՝ բանականությունը վերջապես կգերակշռի և կկանխի այնպիսի գործողություններ, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Նա նաև ընդգծել է, որ Իրանը շարունակում է աշխատել տարածաշրջանային և միջազգային դաշնակիցների, այդ թվում՝ Չինաստանի հետ, լարվածությունը նվազեցնելու և խաղաղ լուծումներ գտնելու ուղղությամբ։