Կարևոր իրադարձություններ

Ղազախստանում, Ղրղզստանում և Հնդկաստանում հաստատվել են մետապնևմովիրուսով վարակման դեպքեր

06 Հունվար, 2025 15:25
Ղազախստանում, Ղրղզստանում և Հնդկաստանում հաստատվել են մետապնևմովիրուսով վարակման դեպքեր

Ղազախստանում, Ղրղզստանում և Հնդկաստանում հաստատվել են մետապնևմովիրուսով վարակման դեպքեր։

Ղազախստանում հայտնաբերվել է վիրուսի 30, Ղրղզստանում և Հնդկաստանում՝ 2-ական դեպք։

Ըստ Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալների՝ համաճարակային սեզոնի ընթացքում ուսումնասիրվել է 8 հազար 360 նմուշ, որոնցից որոշները հաստատել են մետապնևմովիրուսի առկայությունը։ Նախարարությունը հայտնել է, որ վիրուսի ակտիվությունը համընկնում է գրիպի և ՍՇՎ-ի սեզոնային աճի հետ։

Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում բնակչությանը կոչ է արվել խուսափել մարդաշատ վայրերից և սահմանափակել շփումները։

Ղրղզստանի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկրում գերակշռում են ՍՇՎ-ի դեպքերը, որոնց թվում գրանցվել է նաև մետապնևմովիրուսի 2 դեպք։

Հնդկաստանում, ըստ բժշկական հետազոտությունների խորհրդի, Կարնատակա նահանգում հայտնաբերվել է 2 դեպք։

Ավելի վաղ, լրատվամիջոցները հայտնել էին, որ Չինաստանում գրանցվել է նոր մետապնեւմովիրուսի (hMPV) բռնկում, որը հանգեցրել է տեղական հիվանդանոցների գերծանրաբեռնվածության: Մարդու մետապնևմովիրուսը դասական վիրուսներից մեկն է, որը տասնամյակներ շարունակ շրջանառվում է շատ երկրներում:

Մետապնևմովիրուսը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով և առնվազն շփման-կենցաղային ճանապարհով։ Վարակի հիմնական ախտանշաններն են հազը, քթահոսությունը, շնչահեղձությունը, ջերմությունը, գլխացավը:

 

Լրահոս

Դիտել ավելին