Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին:
Այս մասին Minval-ին հայտնել է դատավորների կոլեգիայի անդամ Անար Ռզաևը։
Բացի այդ, հարցում է ուղարկվել Ադրբեջանի իրավաբանների ասոցիացիային՝ փաստաբաններ նշանակելու մասին, ովքեր կպաշտպանեն ամբաստանյալների շահերը դատարանում։
Հիշեցնենք՝ անցած տարի սեպտեմբերին ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին և ԼՂ ևս 7 նախկին պաշտոնյաների առաջադրվել են շինծու մեղադրանքներ: