Կարևոր իրադարձություններ

Նարենդրա Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ

06 Հունվար, 2025 17:56
Նարենդրա Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ծրագրում է փետրվարին այցելել Ֆրանսիա։ Նա մասնակցելու է արհեստական բանականության գագաթնաժողովին, որը կանցկացվի Ֆրանսիայում փետրվարի 10-ին և 11-ին։

Ինչպես հաղորդում է The Hindu թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին, Փարիզում կարող են կնքվել ավելի քան 10 միլիարդ դոլար արժողությամբ գործարքներ Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար Rafale կործանիչների և Scorpene սուզանավերի ձեռքբերման վերաբերյալ։ Այդ հարցը Փարիզն ու Նյու Դելին քննարկում էին ամիսներ շարունակ, գրում է պարբերականը:

Ակնկալվում է, որ պայմանագրերը կներկայացվեն Հնդկաստանի կառավարության պրոֆիլային հանձնաժողովի հաստատմանը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, հայտնում են թերթի աղբյուրները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին