Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի օդանավակայանը ժամանակավորապես փակել է թռիչքուղիներն առատ ձյան պատճառով:
Այս մասին հայտնում են օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է «X» սոցիալական կայքում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը ներկայացրել էր եղանակային վտանգի դեղին մակարդակ՝ կապված ձյան և մերկասառույցի հետ:
«Մեր թռիչքուղիները ժամանակավորապես փակ են ձյան առատ տեղումների պատճառով, մինչդեռ մեր թիմերը ջանք չեն խնայում դրանք հնարավորինս արագ մաքրելու համար», – ասվում է տեքստում:
Անգլիայի Լիդս Բրեդֆորդի միջազգային օդանավակայանը նույնպես նախազգուշացրել է օդային ճանապարհորդությունների սպասվող խափանումների մասին՝ եղանակային վատ պայմանների պատճառով:
Հունվարի 5-ին Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում ավելի քան 10 սանտիմետր ձյուն է տեղացել։