Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։
Այրվել են խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։
Հիշեցնենք՝ հունվարի 5-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։
ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել էր անձնակազմի հավաք։
Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է եղել 137 հրշեջ-փրկարար։
Դեպքի վայրում են եղել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանն ու փ/ծ փոխգնդապետ Արթուր Վարդանյանը։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էր ՊՆ մեկ ուղղաթիռ։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 15։32-ին։ Ժամը 19։00-ի դրությամբ հրդեհաշիջման տարածքում բաց օջախներ չեն եղել: ՓԾ ստորաբաժանումների կողմից սահմանվել էր հերթապահություն։