2024 թվականը, ամենայն հավանականությամբ, կլինի ռեկորդային ամենատաք տարին և առաջինը, երբ օդի գլոբալ միջին ջերմաստիճանը 1,5 աստիճան
Ցելսիուսով կգերազանցի նախաարդյունաբերական մակարդակը:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Ջերմաստիճանի բարձրացումը մեծացրել է եղանակային էքստրեմալ իրադարձությունները՝ 2024 թվականը դարձնելով կլիմայական ռեկորդների տարի: