Ռուսաստանը դիտարկում էր Ուկրաինային միջուկային հարված հասցնելու հնարավորությունը։ Չինաստանը Ռուսաստանին նախազգուշացրել Է Ուկրաինայի դեմ միջուկային զենք չկիրառել։
Ինչպես փոխանցում է РБК-Украина-ն, այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկեն
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «շատ մտահոգված էր», քանի որ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, դիտարկում էր Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառելու տարբերակը։
Բլինկենի խոսքով՝ ԱՄՆ-ն հիմքեր ունի ենթադրելու, որ Չինաստանը կապ է հաստատել Ռուսաստանի հետ և ասել է «մի արեք դա»: