ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հունվարի 4-ին Սպիտակ տանը կանցկացնի Ազատության նախագահական մեդալով պարգևատրման արարողությունը, որի շրջանակներում կպարգևատրվի նաև «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։
Ինչպես փոխանցում է armsport.am-ն, այս մասին հայտնում է ABC News-ը։
Այս մեդալը երկրի ամենաբարձր քաղաքացիական պարգևն է, որը շնորհվում է անձանց, ովքեր «նշանակալի ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների բարգավաճման, համաշխարհային խաղաղության կամ այլ կարևոր հասարակական, պետական կամ մասնավոր նախաձեռնությունների զարգացման գործում»։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 22 խաղի, որոնցում խփել է 21 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ձմեռ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ 37-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։