Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին:
«Ռուսաստանը փոխել է իր արտաքին քաղաքականությունը՝ աջակցելով Ադրբեջանի գործողություններին, քանի որ Հայաստանն առաջին անգամ ունի վճռական վարչապետ, որը չի ենթարկվում նրան»,- հայտարարել է Մակրոնը՝ հավելոլով, որ Փարիզը վերջին ամիսներին ենթարկվել է Ադրբեջանի անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում, հատկապես՝ Նոր Կալեդոնիայում, քանի որ մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և Հայաստանը: