Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը բնակվել է Հռոմի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում. Panorama.am

04 Հունվար, 2025 15:53
Փաշինյանը բնակվել է Հռոմի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում. Panorama.am

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, որ Վատիկանում իրենց կեցության ծախսերի մասին բարձրացված աղմուկի վերաբերյալ որոշակի մանրամասներ է ներկայացնում։

Փաշինյանը հայտարարել է, որ Վատիկանում իրենց կեցության համար պետբյուջեից ծախսվել է 787,000 դրամ։

Panorama.am-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է միայն Վատիկանում և միայն կեցության վրա ծախսված գումարի մասին, սակայն պարզվել է, որ նրանք բնակվել են Հռոմի ամենաթանկարժեք, 5 աստղանի հյուրանոցներից մեկում՝ Hotel de Russie-ում, որտեղ ընդամենը մեկ գիշերվա համար են վճարել նշված գումարը։

Ի հավելումն, մոտ մեկ ամիս է, ինչ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է տրամադրել տվյալներ այն մասին, թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից և «Իմ քայլը» հիմնադրամից Աննա Հակոբյանի՝ Իտալիա կատարած այցի համար։ Աննա Հակոբյանը Իտալիայում մասնակցել է Ուկրաինայի նախագահի տիկնոջ հրավերով անցկացված միջոցառումներին, որոնք նվիրված էին Ուկրաինայի պատերազմի հազար օրվան։

 

Լրահոս

Դիտել ավելին