Կարևոր իրադարձություններ

Սելենա Գոմեսը պատմել է իր առաջին համբույրի մասին

04 Հունվար, 2025 16:12
Սելենա Գոմեսը պատմել է իր առաջին համբույրի մասին

Սելենա Գոմեսը պատմել է իր առաջին համբույրի մասին՝ W Magazine ամսագրի հարցազրույցում։

Վերջերս նշանադրված դերասանուհին չի խուսափում անձնական կյանքը քննարկելուց՝ մտածելով, որ «հավանաբար» երիտասարդ տարիներին «չափազանց շատ սերեր» է ունեցել։

Նրա խոսքով՝ իր «առաջին համբույրը եղել է հեռուստատեսությամբ»։ «Ես 11 կամ 12 տարեկան էի եւ հրավիրյալ աստղ էի «Ամեն բան լավ է, կամ՝ Զաքի եւ Քոդիի կյանքը» սերիալում, որում նկարահանվել են Դիլանը եւ Քոուլ Սփրոուզը: Համբույրը Դիլանի հետ էր, եւ դա իսկապես ծիծաղելի էր, քանի որ մենք երկուսս էլ շատ երիտասարդ էինք: Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպես կարելի է համբուրվել:

«Ես երբեք դա չեմ արել, եւ դա այնքան սարսափելի էր ինձ համար»,- ասել է նա պարբերականին:

Գոմեսը նշել է, որ չի ունեցել առաջին «իսկական համբույր», մինչև որ լրացել է նրա 14 տարին, եւ այդ համբույրը եղել է «Խուան անունով տղայի հետ»։

 

Լրահոս

Դիտել ավելին