Կարևոր իրադարձություններ

Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանի ու Սիրիայի հայ համայնքների առջև ծառացած մարտահրավերները

04 Հունվար, 2025 23:26
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանի ու Սիրիայի հայ համայնքների առջև ծառացած մարտահրավերները

Արամ Ա Վեհափառը ընդունել է Պոլ Հայտոսթյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:

«Այս առաւօտ՝ Շաբաթ, 4 Յունուար 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց վերապատուելիներէ ու աւետարանական համայնքին պատկանող աշխարհականներէ բաղկացած պատուիրակութիւն մը, զոր կը գլխաւորէր Հայ Աւետարանական Եկեղեցիներու Խորհուրդի նախագահ վերապատուելի դոկտոր Փօլ Հայտոսթեան։

Այցելութեան հիմնական նպատակն էր Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան 100-ամեակին առիթով պատրաստուած յուշանուէրին յանձնումը Վեհափառ Հայրապետին։
 
Հանդիպումը առիթ եղաւ նաեւ քննարկելու Լիբանանի ու Սուրիոյ հայ համայնքներուն դիմագրաւած ներկայ մարտահրաւէրները եւ ընդհանրապէս միջ-եկեղեցական շարժումին առնչուած նիւթեր։ Թէ՛ Նորին Սրբութիւնը եւ թէ՛ վերապատուելին վերաշեշտեցին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ու Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան միջեւ գործակցութեան կարեւորութիւնը»,-ասված է կաթողիկոսարանի հաղորդագրության մեջ։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին