Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mazda»-ն. վերջինը հայտնվել է մայթին

04 Հունվար, 2025 18:29
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mazda»-ն. վերջինը հայտնվել է մայթին

Այսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:30-ի սահմաններում Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Լևոն Ե.-ի վարած «Toyota» մակնիշի և 19-ամյա Համլետ Բ.-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

 

Լրահոս

Դիտել ավելին